Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան. Մենք հավատում ենք, որ Փարիզի Օլիմպիադան մեզ համար ամենահաջողը կլինի
 Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան. Մենք հավատում ենք, որ Փարիզի Օլիմպիադան մեզ համար ամենահաջողը կլինի
11:41     02 08 2024    
Փարիզ 2024-ը ամենահաջող օլիմպիադան կլինի Ադրբեջանի համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։

Նա մեկնաբանել է ձյուդոիստ Զելիմ Կոցոևի և բռնցքամարտիկ Ալֆոնսո Դոմինգեսի օլիմպիական խաղերում հաջող ելույթները, ովքեր «ոսկի« և «բրոնզ» են նվաճել Ադրբեջանի համար.

«Մենք ապրեցինք մեր երկրորդ մեծ հաղթանակի բերկրանքը։ Օլիմպիական խաղերը շարունակվում են: Նման հաղթանակները շարունակվելու են։ Այսօր մեզ համար հատուկ օր է։ Որովհետև ձյուդոիստ Զելիմ Կոցաևի ոսկե մեդալից բացի բռնցքամարտիկ Ալֆոնսո Դոմինգեսն իր համար բրոնզե մեդալ է ապահովել։ Մենք հպարտություն ենք զգում։ Մեր մարզիկները գիտեն, որ նրանց թիկունքում կանգնած է ողջ ադրբեջանական ժողովուրդը։ Մենք հավատում ենք, որ Փարիզ 2024-ը մեզ համար կլինի ամենահաջող օլիմպիադան»,- հայտարարել է Աբդուլլաևան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս