Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան։
Նա մեկնաբանել է ձյուդոիստ Զելիմ Կոցոևի և բռնցքամարտիկ Ալֆոնսո Դոմինգեսի օլիմպիական խաղերում հաջող ելույթները, ովքեր «ոսկի« և «բրոնզ» են նվաճել Ադրբեջանի համար.
«Մենք ապրեցինք մեր երկրորդ մեծ հաղթանակի բերկրանքը։ Օլիմպիական խաղերը շարունակվում են: Նման հաղթանակները շարունակվելու են։ Այսօր մեզ համար հատուկ օր է։ Որովհետև ձյուդոիստ Զելիմ Կոցաևի ոսկե մեդալից բացի բռնցքամարտիկ Ալֆոնսո Դոմինգեսն իր համար բրոնզե մեդալ է ապահովել։ Մենք հպարտություն ենք զգում։ Մեր մարզիկները գիտեն, որ նրանց թիկունքում կանգնած է ողջ ադրբեջանական ժողովուրդը։ Մենք հավատում ենք, որ Փարիզ 2024-ը մեզ համար կլինի ամենահաջող օլիմպիադան»,- հայտարարել է Աբդուլլաևան։
Zinvor.info