Բայրամով – ԵԱՀԿ. Կարևոր են անաչառությունն ու օբյեկտիվությունը
  Բայրամով – ԵԱՀԿ.  Կարևոր են անաչառությունն ու օբյեկտիվությունը
18:31     31 07 2024    
Հուլիսի 31-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթիին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային պարտավորությունները։

Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ այն հետևողական և համակարգված միջոցառումների մասին, որոնք Ադրբեջանը ձեռնարկում է ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար, ինչպես դա եղավ տարեսկզբին կայացած նախագահական ընտրություններում, ինչպես նաև գործընթացում միջազգային դիտորդների մասնակցության հետ կապված միջոցների մասին։

Նա ընդգծել է, որ այս խորհրդարանական ընտրությունները առաջին անգամ կընդգրկեն նաև օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքները, և հայտնել, որ օրենքի պահանջներին համապատասխան ստեղծված են բոլոր պայմանները՝ ընտրությունները միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Միաժամանակ նշվել է՝ ընտրությունների դիտորդական առաքելությունների կողմից գործընթացին օբյեկտիվ և անաչառ մոտեցման կարևորությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԵԱՀԿ  


Լրահոս