Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ ոչ մարտական պայմաններում զոհվել է 17 հայ զինծառայող։
3 դեպք որակվել է որպես ինքնասպանություն, 5-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար, 5-ը՝ դժբախտ պատահարի հետևանք, 1-ը՝ հրդեհ, 2-ը՝ ավիավթար։
Հուլիսի 11-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են տաքսիով բանակից վերադարձած երկու զորացրված զինծառայողներ։ ՊՆ-ն այս դեպքը համարում է ծառայության հետ կապ չունեցող։
«Վերջին տարիներին հայ իրավապաշտպաններն ավելի ու ավելի են արձանագրում բանակում ողբերգական միջադեպերի զգալի աճի մասին՝ դա կապելով տիրող կամայականության, ոչ կանոնադրական հարաբերությունների և պատշաճ վերահսկողության բացակայության հետ: Բուժզննման հարցում նույնպես ամեն ինչ հարթ չի ընթանում. տեղեկություններ կան, որ զինկոմիսարիատները հակված են առողջական խնդիրներ ունեցող տղաներին զինծառայության համար պիտանի ճանաչելու։ Տեղեկություններ կան նաև ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների անսարքությունների մասին»,- գրում են հայկական ԶԼՄ-ները։
Zinvor.info