Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հուձոնի ինստիտուտում առցանց սեմինարի ժամանակ։
«Մեզ համար, կարծում եմ, եթե մենք խոսում ենք երկարաժամկետ, կայուն և անշրջելի խաղաղության մասին, ապա Զանգեզուրի միջանցքի բացումը խաղաղության այն անմիջական արդյունքներից է, որը կարող է օգուտ բերել ոչ միայն Ադրբեջանին, այլ առավել ևս՝ Հայաստանին։ Որովհետև, ինչպես գիտեք, շուրջ երեք տասնամյակ ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով Հայաստանը լիովին մեկուսացված էր տարածաշրջանում։ Նա զրկված է եղել Հարավային Կովկասում որևէ տնտեսական ծրագրի մասնակցությունից»,- ասել է նա։
Ամիրբեկովը նշել է, որ դա իրականում կարող է փոխել իրավիճակը։
Zinvor.info