Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նման եզրակացության կարելի է հանգել՝ դատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանից հայկական ԶԼՄ-ների գրավոր հարցմանը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հերթական հանդիպումը մոտ ժամանակներում տեղի կունենա Թուրքիայում։
«Եթե լինեն կոնկրետ պայմանավորվածություններ «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ապա հանրությունը կտեղեկացվի»,- նշել են Հայաստանի ԱԳՆ-ում։
Zinvor.info