Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ-երի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը
 Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ-երի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը
09:47     26 07 2024    
Տաշքենդում՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է՝ փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Ուզբեկստանի պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Բոբուր Ուսմանովը։

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցեր՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում, մտքեր են փոխանակվել՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շուրջ։

Հանդիպմանն ընդգծվել է, որ երկու եղբայրական երկրների հարաբերությունները, որոնք ունեն ընդհանուր պատմական արմատներ, լեզու, կրոն և ավանդույթներ, վերջին շրջանում զարգանում են վերընթաց գծով, ինչը պայմանավորված է ամուր քաղաքական կամքով և պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով։ Գոհունակություն է հայտնվել փոխվստահության և հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերության մակարդակից, և նշվել է, որ ամենաբարձր մակարդակներով ինտենսիվ շփումները մեծ ավանդ են ներդնում երկկողմ հարաբերություններում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուզբեկստան  


Լրահոս