Ադրբեջանը կոչ է անում G20 երկրներին ջանքեր գործադրել՝ կլիմայի ֆինանսավորման նպատակին հասնելու համար COP29-ում
 Ադրբեջանը կոչ է անում G20 երկրներին ջանքեր գործադրել՝ կլիմայի ֆինանսավորման նպատակին հասնելու համար COP29-ում
08:50     26 07 2024    
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը կոչ է արել G20 երկրներին՝ լրացուցիչ ջանքեր գործադրել Բաքվում COP29-ում կլիմայի ֆինանսավորման նպատակին հասնելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախարարը հայտարարել է ելույթ ունենալով Ռիո դե Ժանեյրոյում ՝«Բրազիլիայի ֆինանսական ուղղությունը COP28-G20. կայուն ֆինանսները հնարավոր, մատչելի և ընդունելի դարձնելով» միջոցառմանը։

Շարիֆովը նշել է, որ կլիմայական գլոբալ ճգնաժամի դեմ պայքարի միջոցները պահանջում են հրատապ ֆինանսական աջակցություն՝ անհրաժեշտ չափով։

Նրա խոսքով, Բաքվում կայանալիք COP-ի 29-րդ նստաշրջանում օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկը կլինի՝ կլիմայի ֆինանսավորման նոր նպատակի համաձայնեցումը:

Նախարարն ընդգծել է, որ Բաքվում կայանալիք COP29 միջոցառումը բարեբեր հարթակ կլինի՝ արդար և հավակնոտ ֆինանսավորման նոր նպատակ սահմանելու և փարիզյան համաձայնագրի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Նա նաև նշել է, որ G20-ի երկրները կարող են կարևոր դեր խաղալ այս տարի նոր նպատակի ընդունման հարցում և կոչ է արել «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարներին՝ լրտացուցիչ ճանքեր ներդնել այս հարցում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   G20