Ինչպես է Իգբալ Աբիլովը համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ - Մանրամասներ
 Ինչպես է Իգբալ Աբիլովը համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ -  Մանրամասներ
15:45     25 07 2024    
2024 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ կապված Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Շահին օղլու Աբիլովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հետ: Նա կասկածվում է պետական դավաճանության մեջ՝ կատարելով հայկական հատուկ ծառայությունների հրահանգները։

Ինչպես գրում է Zinvor.info-ն, արտերկրում բնակվող վերոնշյալ անձը ձերբակալվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված հատուկ օպերատիվ գործողությունների արդյունքում։

«Աբիլով Իգբալ Շահին օղլուն մեղադրվում է պետական դավաճանության մեջ՝ երրորդ երկրի տարածքում տեղակայված հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքները և Ադրբեջանի Հանրապետության տարածքում էթնիկ հողի վրա թշնամություն հրահրելու հետ կապված գործողություններ կատարելով:

Դատական գործընթացի ընթացքում ներկայացված ապացույցները ցույց են տալիս, Աբիլովը գաղտնի բանակցություններ և գործարքներ է կատարել, այդ թվում՝ SKYPE-ի միջոցով կապ հաստատելով և պահպանելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Սերոբի Ասատրյանի հետ, որը Հայաստանի հատուկ ծառայությունների հսկողության ներքո նպատակաուղղված աշխատանք է տանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։

Հիմնավոր կասկածներ են առաջացել, առ այն, որ Աբիլովը համագործակցել է նաև Վարդան Ոսկանյանի և Հայաստանի հատոկ ծառայությունների հետ կապված այլ անձանց հետ, որոնք թշնամական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի դեմ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ 274 (պետական դավաճանություն), 281.3 (օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հրահանգով պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) և 283.1 (ազգային ատելություն և թշնամանք հրահրելու գործողություններ կատարելը) հոդվածներով։

Դատարանը Իլգար Աբիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով»,- ասված է ԱՀ պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊԱԾ   Ադրբեջան