Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։
«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում»,- ասել է Հաջիզադեն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել՝ Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և նրանց համար կստեղծի ամենահարմար պայմանները։
Zinvor.info