Ալիևը շնորհավորել է Միրզիյոևին
 Ալիևը շնորհավորել է Միրզիյոևին
12:05     24 07 2024    
Հուլիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ նախագահական գործունեության մեջ։

Շավքաթ Միրզիյոևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար։

Պետությունների ղեկավարները կարևորել են Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 5-6-ը Շուշայում, և այդ միջոցառման շրջանակներում շփումները։

Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևն ընդգծել են, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են մի շարք ոլորտներում, վստահություն են հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել համագործակցության և հետագա շփումների հեռանկարների շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Միրզիյոև