Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
17:05     23 07 2024    
Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։

Փոխնախարարները մտքեր են փոխանակել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ և միջազգային թեմաներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան