Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է
Zinvor.info-ն, գործի հանգամանքներից հետևում է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ՝ խոշոր գումարներ են ուղարկվել Բագիրով Աքիֆ Ալիմիրզա օղլուին՝ ակադեմիկոս Զիյա Բունիյատովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Զեյնալով Մահիր Նուրհուսեյն օղլուին ազատ արձակելու համար։
Այս ուղղությամբ ուղիներ գտնելու համար Աքիֆ Բաղիրովը այդ միջոցները փոխանցել է Ադրբեջանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու, որը նույնպես քրեական պատասխանատվության է ենթարկվել։
Այդ դրամական միջոցները հայտնաբերվել և առգրավվել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ քրեական գործի շրջանակներում իրականացված միջոցառումների ընթացքում։
Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ Աքիֆ Բագիրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։