Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համայնքի հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիների և նրանց ժառանգների թիվը հաշվվում է միլիոններով։ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել, աշխարհի երեսից ջնջվել են մոտ 300 մզկիթ, բազմաթիվ գերեզմանատներ, ադրբեջանական մշակույթի հուշարձաններ։ Հայաստանում ադրբեջանցիներին պատկանող բնակավայրերի 90 տոկոսը գտնվում է լքված և ավերված վիճակում։
Ինչպես նշել է պարոն նախագահը, արևմտյան ադրբեջանցիներն ապրել են տեղահանության բոլոր վշտերը։ Պետական մարմինների կողմից ուժի կիրառման արդյունքում՝ նրանք ստիպված են եղել լքել իրենց տները։ 1948-53 թվականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիների արտաքսումը Հայաստանից, նրանցից շատերի զոհվելը, ովքեր չկարողացան դիմակայել դժվարություններին, արևմտյան ադրբեջանցիների ճակատագրի ողբերգական էջերից մեկն է։
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ կատարել միջազգային իրավական պարտավորությունները, պայմաններ ստեղծել մեր հայրենիք վերադառնալու և Ադրբեջանի ոչնչացված մշակութային ժառանգությունը վերականգնելու համար։ Մենք կոչ ենք անում արևմտյան պետություններին, որոնք իրենց դիրքավորում են որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպաններ, վերջ տալ անտարբերությանը և խտրականությանը մեր վերադարձի իրավունքի հարցում»։
Zinvor.info