Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հուլիսի 22-ը, որը համարվում է «Էքինչի» թերթի գործունեության սկիզբը, որի հիմնադիրը Հասան բեյ Զարդաբին է, Ադրբեջանում 1991 թվականից նշվում է որպես Ազգային մամուլի օր:
Չնայած, որ 1875 թվականի հուլիսի 22-ից մինչև 1877 թվականի սեպտեմբերը լույս է տեսել «Էքինչի»-ի միայն 56 համար, այն մեծ ժողովրդականություն է վայելել ինչպես մտավորականության, այնպես էլ հասարակ մարդկանց շրջանում:
Ներկայումս հանրապետությունում տպագրվում են մեծ թվով թերթեր և ամսագրեր, զարգանում է մամուլի ժամանակակից տեսակը՝ ինտերնետային մամուլը:
Խոսքի և մամուլի ազատությունը, որոնք համարվում են Ադրբեջանի Սահմանադրության հիմնարար սկզբունքները, խթան է դարձել մամուլի՝ որպես հասարակության ազատ և ուժեղ ինստիտուտի ձևավորման համար:
Zinvor.info