Իլհամ Ալիև. Ֆրանսիան, օգտագործելով ԶԼՄ-ները, մեզ մեղադրում է իրենց ներքին գործերին միջամտելու մեջ
  Իլհամ Ալիև.  Ֆրանսիան, օգտագործելով ԶԼՄ-ները, մեզ մեղադրում է իրենց ներքին գործերին միջամտելու մեջ
21:53     21 07 2024    
Ցավոք սրտի, Ֆրանսիայի կառավարությունը կրկին օգտագործում է իր կողմից վերահսկվող լրատվամիջոցները կամ փորձում է մեզ մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու մեջ, սակայն դա ճիշտ չէ։

Ինչպես հաղորդում է «Ազերթաջ»-ը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Շուշայի՝ «Կեղծ պատմությունների բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ» թեմայով երկրորդ համաշխարհային մեդիա ֆորումում։

«Մենք սկսեցինք ակտիվորեն ներգրավվել այս հարցում (գաղութատիրության դեմ պայքարում - խմբ.) անմիջապես այն բանից հետո, երբ սկսեցինք նախագահել Չմիավորման շարժումը, քանի որ Շարժման շատ անդամներ, անցյալում միլիոնավոր մարդիկ դարձել են գաղութատիրության զոհեր: ՄԻ շարք երկրներ դեռ տառապում են դրանից։ Կոմորները և Մայոտտը դեռ գաղութատիրության տակ են։ Դա մեր պարտքն էր, մենք ցանկանում ենք օգնել այս երկրներին ազատվել անցյալի այդ նողկալի մնացուկներից»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը կրկին օգտագործում է իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները կամ փորձում է մեզ մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։ «Սակայն դա ճիշտ չէ»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

«Մենք դա անում ենք ի պատասխան նրանց հակաադրբեջանական գործողությունների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում և այլ կառույցներում, որտեղ նրանք իրականում սառը պատերազմ սկսեցին մեր դեմ։ Մենք դա անում ենք, քանի որ բացարձակապես համոզված ենք, որ Ֆրանսիայի գործողություններն անընդունելի են, զզվելի և պետք է դադարեցվեն։ Նրանք իրավունք չունեն վերահսկելու այն մարդկանց իրավունքները, ովքեր ապրում են իրենց տարածքից ավելի քան 10,000 կիլոմետր հեռավորության վրա, և որոնց նրանք նվաստացնում, ձուլում և սպանում են։ Նոր Կալեդոնիայում վերջին իրադարձությունների ժամանակ յոթ մարդ է զոհվել։ Դրա պատասխանատվությունը կրում է Ֆրանսիայի կառավարությունը և նրա նախագահը»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք կշարունակենք աջակցել գաղութատիրությունից տառապող բոլոր ժողովուրդներին, որքան կարող ենք, մեր բոլոր ռեսուրսներով և, իհարկե, Բաքվի նախաձեռնող խմբի միջոցով»,- եզրափակել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ֆրանսիա  


Լրահոս