Ըստ
Zinvor.info-յի՝ ժամանակակից տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության արագ տարածումը կարելի է համարել զարգացման և գլոբալ կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Յուրաքանչյուր ոլորտի համար տեխնոլոգիաների ստեղծած բազմաթիվ հնարավորությունների հետ մեկտեղ տեղեկատվության ծավալի և ուղիների ավելացումը թելադրում է նոր մոտեցման, լծակների և մեխանիզմների անհրաժեշտություն՝ կապված ինչպես հուսալի տեղեկացման համակարգերի ձևավորման, այնպես էլ սպառողների կողմից վստահելի տեղեկատվության նույնականացման հետ:
Ֆորումի շրջանակներում կանցկացնի չորս պանելային նիստ՝ «Ազդեցության գնահատում. ապատեղեկատվության շրջանակի սահմանում», «Ապատեղեկատվության նկատմամբ ավելի դիմացկուն հասարակություն կառուցելու քաղաքականություն և նախաձեռնություններ», «Արհեստական ինտելեկտի ազդեցությունն իրականության, մամուլի և ապատեղեկատվության վրա. մեդիագրագիտության խրախուսում» և «Կլիմայական շարժում և մամուլ» թեմաներով: