Ստորագրվել է՝ ֆրանսիական նեոգաղութատիրության դեմ պայքարող երկրների Բաքվի հռչակագիրը
 Ստորագրվել է՝ ֆրանսիական նեոգաղութատիրության դեմ պայքարող երկրների Բաքվի հռչակագիրը
19:56     18 07 2024    
Ֆրանսիայից նեոգաղութների անկախացման համար շարժումների առաջնորդների մասնակցությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող առաջին համագումարում ստորագրվել է՝ Ազատության միջազգային ճակատ ստեղծելու մասին Բաքվի հռչակագիրը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ը, այն ստորագրել են՝ Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունից տուժած աշխարհի 14 երկրների ներկայացուցիչներ։

Հարկ է նշել, որ հռչակագրի տեքստի պատրաստմանը մասնակցել են ֆրանսիական գաղութատիրությունից տուժած՝ Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի անկախության, Կարիբյան և Անտիլյան կղզիների խմբի անկախության համար 15 քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ և ակտիվիստներ։

Գվադելուպայի ազատագրման ժողովրդական հանրահավաքի կազմակերպմամբ և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ նրանք քննարկել են՝ անկախության համար պայքարում էլ ավելի սերտ միասնության ուղիները, ֆրանսիական գաղութատիրությանը հաղթելու համար արդյունքի վրա հիմնված գործողությունների համակարգումը` միասնական հարթակ ստեղծելու միջոցով:

Մասնակիցները վստահություն են հայտնել, որ Բաքվի հռչակագիրը կօգնի իրենց՝ ավելի արդյունավետ պայքարել ֆրանսիական նեոգաղութատիրության դեմ, հանուն արդարության և Փարիզից անկախանալու։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս