Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության ասպեկտներն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Ջեյհուն Բայրամովը հատկապես նշել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը մարդասիրական ականազերծմանը։ Նա զրուցակցին տեղեկացրել է նաև՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի, խաղաղ գործընթացի առաջխաղացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքների մասին։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ չնայած Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնությունները դեռևս մնում են այս երկրի Սահմանադրության և օրենսդրական ակտերում, և դա խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն է։
Ջեյհուն Բայրամովը երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ջանքերի համար՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար՝ ասելով, որ այդ հանդիպումը չի կայացել Հայաստանի մերժման պատճառով, ինչը չի նպաստում. խաղաղ գործընթացին։
Zinvor.info