Ադրբեջանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլ են անցկացրել
 Ադրբեջանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլ են անցկացրել
10:32     18 07 2024    
Բուխարեստում Ադրբեջանի Հանրապետության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը, իսկ ռումինական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Անա Քրիստինա Թինկան։

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, Ադրբեջանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվող ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային նախագծերը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռումինիա  


Լրահոս