Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Նոր Կալեդոնիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Ֆորեսթը` ելույթ ունենալով Բաքվում ընթացող առաջին համագումարում, որին մասնակցում են Ֆրանսիայի գաղութների անկախացման շարժումների առաջնորդները։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայում տիրում է ահաբեկչություն, ներքաղաքական ճգնաժամ, միգրացիայի խնդիր, աղքատություն։
«Ֆրանսիայի ժողովուրդը մեր թշնամին չէ, բայց մենք պետք է ամրապնդենք մեր հարթակը, գտնենք կարևոր հարցերի պատասխանները, համախմբենք Ֆրանսիայի կողմից ստրկացված Կարիբյան տարածաշրջանի և Խաղաղ օվկիանոսի ժողովուրդներին»,- ընդգծել է Ֆորեսթը։
Zinvor.info