Բաքվում հավաքվում են Ֆրանսիայից անկախության համար շարժման առաջնորդները
Բաքվում հավաքվում են Ֆրանսիայից անկախության համար շարժման առաջնորդները
20:25     16 07 2024    
Հուլիսի 17-18-ը Բաքվում կանցկացվի առաջին համագումարը, որին կմասնակցեն ֆրանսիական գաղութատիրությունից տուժած Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան ավազանի երկրների և Անտիլյան կղզիների անկախության համար պայքարող 15-ից ավելի քաղաքական կուսակցությունների և շարժումների առաջնորդներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, միջոցառումը կանցկացվի Գվադելուպայի ազատության ժողովրդական միության կազմակերպմամբ և Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ։

Համագումարը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկել անկախության համար պայքարում էլ ավելի սերտ համախմբվելու ուղիները, համախմբել ֆրանսիական գաղութատիրության դեմ ուղղված գործողությունները՝ միասնական հարթակի ստեղծման միջոցով:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Ֆրանսիա  


Լրահոս