Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից, նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է կուրսանտների աշխարհայացքի ձևավորմանը և տեխնոլոգիական նորարարությունները յուրացնելու կարողությունների մեծացմանը։
Էքսկուրսիայի ընթացքում կուրսանտները ծանոթացել են Պետական սահմանապահ ծառայության զինանոցում առկա զենքին և մարտական տեխնիկային, նրանց տեղեկացրել են զորամասերի մարտական գործունեության մասին, ցուցադրվել հրազենից կրակ վարելու և պայմանական հակառակորդի հենակետի ոչնչացման օրինակներ։
Այնուհետև կուրսանտներին պատմել են Ջաբրայիլի և Զանգիլանի շրջանների ազատագրման ժամանակ ադրբեջանցի սահմանապահների ցուցաբերած հերոսության մասին: Զանգիլանի շրջանի Աղալը գյուղում ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո կուրսանտներն այցելել են պետական սահմանի «Լաչին» անցակետ:
Zinvor.info