Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների: Դրա համար էլ մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս վերջնական տարաձայնությունները և համաձայնության գալ»,- ասել է նա»,-հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Zinvor.info