Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել հուլիսի 15-ի իրադարձությունների ութերորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ խորապես հարգում է այդ երկրում հեղաշրջման փորձի կանխման ժամանակ զոհված նահատակների հիշատակը։
Նամակում Իլհամ Ալիևը գոհունակությամբ հիշել է Աստանայում Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ունեցած վերջին հանդիպումը, վստահություն հայտնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների ընդլայնման, բազմակողմ համագործակցության և ռազմավարական գործընկերության, միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման, որոնք հիմնված են բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության վրա:
Zinvor.info