Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
«Ադրբեջանի և Չեռնոգորիայի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը լավ ավանդույթներ ունեն։ Մեր միջպետական հարաբերությունների զարգացման դինամիկան և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը գոհունակության զգացողություն են առաջացնում։
Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և մեր փոխշահավետ համագործակցության ներուժը լիարժեք օգտագործելու համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթությունում»:
Zinvor.info