Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Իսլամաբադում՝ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ընդգծելով, որ այս փոխկապակցվածությունը մեծ արժեք է, պետության ղեկավարը նշել է. «Այսօրվա եղբայրական հարաբերությունները նույնպես հիմնված են այս հիմքի վրա, մենք եղբայրներ ենք, մենք աջակցում ենք միմյանց ամեն հարցում, միջազգային կարևորության ամեն գործում, յուրաքանչյուր միջազգային հաստատությունում: Երբ մենք ինչ-որ հարց ենք ներկայացնում, մեր եղբայրները աջակցում են մեզ, և նույնն էլ հակառակը: Քաշմիրցիների իրավունքները տասնամյակներ շարունակ անտեսվել և խախտվել են: Այդ հարցի լուծումը հստակ ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում: Սակայն, ցավոք, այդ բանաձևերը չեն ուղեկցվում իրականացման մեխանիզմներով: Այնուամենայնիվ, մենք՝ որպես եղբայրներ, միշտ կանգնելու ենք Քաշմիրի մեր եղբայրների կողքին, մենք կշարունակենք հավատարիմ մնալ միջազգային իրավունքին, մենք լինելու ենք արդարության կողքին։ Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի»։
Zinvor.info