Բաքուն և Երևանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ
 Բաքուն և Երևանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ
10:15     11 07 2024    
Հուլիսի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Ըստ Zinvor.info-յի՝ կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պատմական համաձայնագրի ավարտի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և պայմանավորվել շարունակել աշխատանքը այս ուղղությամբ:

Երկու կողմերը շնորհակալություն են հայտնել պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Երևան  


Լրահոս