Բայրամովը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը
 Բայրամովը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը
13:06     10 07 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։

Միջոցառումն անցկացվել է Էնդրյու Մելլոնի լսարանում, որտեղ 1949 թվականի ապրիլի 4-ին ստորագրվել է ՆԱՏՕ-ի ստեղծման համար հիմք ծառայած Հյուսիսատլանտյան պայմանագիրը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ՆԱՏՕ  


Լրահոս