Սադիր Ժապարովը ժամանել է Ադրբեջան
 Սադիր Ժապարովը ժամանել է Ադրբեջան
17:13     05 07 2024    
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Շուշայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հարգարժան հյուրի պատվին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում շարվել է պատվո պահակախումբ։ Սադիր Ժապարովին դիմավորել են առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սադիր-Ժապարով   Ադրբեջան