Փաշինյան. Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն
  Փաշինյան.  Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն
15:32     05 07 2024    
«Հայաստանը կարիք ունի նոր սահմանադրության»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ դիմելով ժողովրդին: Նրա խոսքով, ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան և այդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: «Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը»:

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս