Մեկնարկել է ՀԿԹՀ նախագահի այցն Ադրբեջան
 Մեկնարկել է ՀԿԹՀ նախագահի այցն Ադրբեջան
10:51     05 07 2024    
Սկսվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարի այցն Ադրբեջան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկացրել են Բաքվում Թուրքիայի դեսպանատնից:

Այցի շրջանակներում ՀԿԹՀ նախագահը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 5-6-ը Շուշայում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ կազմակերպված գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Միջոցառմանը նախատեսվում է նաև դիտորդ երկրների ղեկավարների և ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. ՀԿԹՀ   Ադրբեջան  


Լրահոս