Ջապարովը հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում
 Ջապարովը հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում
16:04     04 07 2024    
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։

«Պետության ղեկավարը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) մասնակից երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Արտահերթ հանդիպման թեման է տրանսպորտը, կապը և կլիմայական գործունեության միջոցով կայուն ապագայի ձևավորման ապահովումը»,- ասել է նա։



Zinvor.info

Հեշթեգներ. Ջապարով   Ադրբեջան  


Լրահոս