Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ կոմիտեն, ի հեճուկս Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի պահանջի, աննախադեպ որոշում է կայացրել ամբողջությամբ հրապարակել 2022 թվականին Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին զեկույցը՝ առանց մեր երկրի համաձայնությունը ստանալու։ «Բացի այն, որ այս մոտեցումն անարդար է և անհիմն, այն հարցեր է առաջացնում իրավական տեսանկյունից»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն։