Zinvor.info-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։
«Հարավային Կովկասի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ և ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում։ Բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Zinvor.info