Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Իրանի դեսպանատանը, դիվանագիտական առաքելությունը բարձր է գնահատում Ադրբեջանում բնակվող իրանցիների մասնակցությունը 14-րդ նախագահական ընտրությունների առաջին փուլին և խորին շնորհակալություն է հայտնում երկրի կառավարությանը համագործակցության և քվեարկության անցկացման համար բարենպաստ պայմանների և հարթակի ստեղծման համար:
Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության համաձայնությամբ 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում քվեարկությունը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 8:00-18:00-ն, դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի շենքում, որը տեղակայված է Շարիֆզադեի փողոց, 269 հասցեում:
Zinvor.info