Օ'Բրայեն. Ադրբեջանը կենտրոնական դեր խաղաց տարածաշրջանում քաղաքականությունը փոխելու գործում
  Օ'Բրայեն.  Ադրբեջանը կենտրոնական դեր խաղաց տարածաշրջանում քաղաքականությունը փոխելու գործում
18:20     28 06 2024    
Վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչը իր հերթին հանգեցրել է խաղաղության հաստատմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մենք ունենք ամուր և արդյունավետ գործընկերային հարաբերություններ բազմաթիվ ոլորտներում: Այսօր Բաքվում կայացած քննարկումների մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մի քանի կոնկրետ հարցեր, մասնավորապես՝ դիտարկել ենք իրավիճակը տարածաշրջանում։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,- ասել է նա։

Ըստ Օ'Բրայենի, վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականությունը փոխելու գործում:

«Սա հանգեցրեց խաղաղության հաստատմանը: Սա միաժամանակ և՛ երկրների միջև տասնամյակներ տևած վեճը լուծելու միջոց է, և՛ ապագայում խաղաղ հարաբերություններ կառուցելու հնարավորություն, այն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»,- ասել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Օ'Բրայեն   Ադրբեջան