Բայրամովը Պապուաշվիլիին պատմել է COP29-ի նախապատրաստական աշխատանքների մասին
 Բայրամովը Պապուաշվիլիին պատմել է COP29-ի նախապատրաստական աշխատանքների մասին
10:30     28 06 2024    
Հունիսի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հարցեր, միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նշվել է փոխշահավետ գործընկերության բավարար մակարդակ տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում, հումանիտար բնագավառում, ընդգծվել է «Միջին միջանցք» նախագծի շուրջ աշխատանքի և համագործակցության կարևորությունը։

Բացի այդ, կարևորվել է եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ջանքերի ընդլայնումը ինչպես արտգործնախարարների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ առկա բազմավեկտոր օրակարգի զարգացման գործում կարևոր դեր են խաղում խորհրդարանական դիվանագիտությունը, նախագահների և խորհրդարանների ներկայացուցիչների փոխայցելությունները, բարեկամական խմբերի միջև համագործակցությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Պապուաշվիլի