Բայրամով. Հայաստանը ստացել է առաջարկների ևս մեկ փաթեթ
  Բայրամով.  Հայաստանը ստացել է առաջարկների ևս մեկ փաթեթ
17:07     27 06 2024    
Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, մի քանի օր առաջ հայկական կողմին է ներկայացվել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովը Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած ճեպազրույցում։

Նախարարը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. «Սա խաղաղության ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի այս հարցում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Հայաստան