Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային, ռազմավարական համագործակցությունը շատ տարբեր է, մենք սկսում ենք մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել։ Սա կարևոր է մեր երկրների և տարածաշրջանի բարօրության համար։ Վրաստանը և Ադրբեջանը աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, համագործակցում են տարբեր ձևաչափերով։ Երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- նշել է վրաց նախարարը։
Zinvor.info