Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել է՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, Կենտրոնական Ասիային, այս բոլոր երկրների արտահանումը այժմ համաշխարհային շուկաներ է գնում միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով։ Շրջանցիկ ճանապարհի համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»,- ասել է նա՝ խոսելով Բաքու իր հետագա այցի նպատակների մասին։
«Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- պարզաբանել է դիվանագետը։
Zinvor.info