Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Իգոր Կորոտչենկոն՝ հունիսի 26-ին՝ Ադրբեջանի Զինված ուժերի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը։
Փորձագետը նշել է, որ այսօր աշխարհի առաջատար երկրների հատուկ նշանակության ուժերը հավասարվում են, այդ թվում՝ ադրբեջանական հատուկ նշանակութփյան ուժերը։
«Երկու գործոն, որոնց վրա ուշադրություն են դարձնում բոլոր փորձագետները, հետախուզական և հարձակողական անօդաչու սարքերի առաջին լայնածավալ օգտագործումն է: Այս առումով Ադրբեջանը ցույց է տվել, թե ինչպես է տարվում ժամանակակից բարձր տեխնոլոգիական պատերազմը։ Եվ երկրորդը հատուկ նշանակության ուժերի կիրառումն է, Շուշայի ազատագրման օպերացիան իր հանդգնությամբ, հմտությամբ, յուրահատկությամբ, և ամենագլխավորը՝ ռազմաքաղաքական արդյունքներով, դա աննախադեպ է, և այսօր աշխարհի առաջատար երկրների հատուկ նշանակության ուժերը հավասարվում են, այդ թվում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը»,- ասել է փորձագետը։
Zinvor.info