EAPCA. «Կեսար» կայանքների փոխանցումը Հայաստանին Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ
  EAPCA.  «Կեսար» կայանքների փոխանցումը Հայաստանին Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ
10:11     27 06 2024    
Ադրբեջանցիների Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդը (EAPCA) հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենք վաճառելու դեմ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, կազմակերպության գլխավոր քարտուղար Սահիլ Գասըմովի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասում ագրեսիվ քաղաքականություն է վարում, որը հակասում է միջազգային կոնվենցիաներին և Հայաստանին դրդում է ռեւանշիզմի ու պատերազմի Ադրբեջանի դեմ։

EAPCA-ն նշում է, որ արյունալի ռազմական ագրեսիայի պատմություն ունեցող Հայաստանին հարձակողական և մահաբեր զենքի տրամադրումը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության շրջանակների ընդլայնումն անխուսափելի է դարձնում նոր պատերազմի բռնկումը։

EAPCA-ն խստորեն դատապարտում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի առքուվաճառքի պայմանագրի կնքումը և սա համարում է Ֆրանսիայի հերթական սադրանքը Ադրբեջանի դեմ։

«Նման միջադեպերը նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատելու ջանքերը», - ասված է հայտարարությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. EAPCA   Հայաստան   Ֆրանսիա  


Լրահոս