Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, կազմակերպության գլխավոր քարտուղար Սահիլ Գասըմովի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասում ագրեսիվ քաղաքականություն է վարում, որը հակասում է միջազգային կոնվենցիաներին և Հայաստանին դրդում է ռեւանշիզմի ու պատերազմի Ադրբեջանի դեմ։
EAPCA-ն նշում է, որ արյունալի ռազմական ագրեսիայի պատմություն ունեցող Հայաստանին հարձակողական և մահաբեր զենքի տրամադրումը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության շրջանակների ընդլայնումն անխուսափելի է դարձնում նոր պատերազմի բռնկումը։
EAPCA-ն խստորեն դատապարտում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի առքուվաճառքի պայմանագրի կնքումը և սա համարում է Ֆրանսիայի հերթական սադրանքը Ադրբեջանի դեմ։
«Նման միջադեպերը նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատելու ջանքերը», - ասված է հայտարարությունում։
Zinvor.info