Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ միջև կայացել են 11-րդ հյուպատոսական խորհրդակցությունները
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ միջև կայացել են 11-րդ հյուպատոսական խորհրդակցությունները
11:06     26 06 2024    
Հունիսի 25-ին Բաքվում կայացել են՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ հյուպատոսական խորհրդակցությունները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Էմիլ Սաֆարովը, ռուսական պատվիրակությունը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը:

Կողմերը մտքեր են փոխանակել՝ հյուպատոսական ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման ներկա վիճակի և հեռանկարների, երկկողմ փաստաթղթերի ստորագրման և հյուպատոսական ծառայությունների թվայնացման հնարավորությունների շուրջ։ Քննարկվել են՝ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, նրանց հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցեր, ընդգծվել է արդարադատության, միգրացիայի, կրթության և այլն ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ միջոցառումների կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան