Բայրամովը Խովաևին պատմել է Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտների մասին
 Բայրամովը Խովաևին պատմել է Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտների մասին
08:06     26 06 2024    
Հունիսի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ կապերը, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում։

Ջեյհուն Բայրամովը Իգոր Խովաևին տեղեկացրել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում, հանդիսանում են խաղաղ գործընթացի համար հիմնական խոչընդոտը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս