Azercosmos-ը և չեխական ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր
 Azercosmos-ը և չեխական ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր
21:50     25 06 2024    
Ադրբեջանական Azercosmos տիեզերական գործակալությունը համագործակցության հուշագիր է կնքել արբանյակային կապի չեխական PEKASAT SE ընկերության հետ:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Azercosmos-ը։

«Կողմերը կհամագործակցեն հեռաչափության ոլորտում՝ կառավարման ազդանշանների ստացում և արբանյակներ հրամանների ուղարկում, արբանյակներից մեծ քանակությամբ տվյալների փոխանցում, ինչպես նաև փորձի փոխանակում կիրականացնեն ցամաքային ենթակառուցվածքների շահագործման ոլորտում», - նշվում է տեղեկատվության մեջ։

Գործակալությունն ընդգծել է, որ հուշագիրն ուղղված է ցամաքային կայանների համատեղելիության ընդլայնմանը և ցածր ուղեծրով արբանյակների հետ գործառնությունների նոր բիզնես հնարավորությունների օգտագործմանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Azercosmos