Ուղերձում ասվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,
Խորապես ցնցված եմ՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով քաղաքացիական անձանց և իրավապահ մարմինների աշխատակիցների զոհվելու լուրից։
Մենք խստորեն դատապարտում ենք այդ արյունալի հանցագործությունները և աջակցում ենք ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարին։
Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Դերբենդի սինագոգի և եկեղեցու վրա, Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա, ինչպես նաև Սերգոկալի գյուղի կենտրոնում գտնվող ավտոմեքենայի վրա։ Զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։
Zinvor.info