Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ղրղզստանի դեսպանին
 Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ղրղզստանի դեսպանին
10:51     22 06 2024    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Ղրղզստանի Հանրապետության դեսպան Կայրաթ Օսմոնալիևին՝ մեր երկրում նրա դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ արտաքին գործերի նախարարությանը հղումով, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Ղրղզստանի միջև խորացված ռազմավարական գործընկերության և առաջնորդների միջև քաղաքական շփումների ընդլայնման կապակցությամբ։

Ջ.Բայրամովը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական գործունեության ընթացքում Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Գոհունակությամբ նշվել է, որ մեր երկու երկրների և ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները, համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը հանդիսանում են՝ Ադրբեջանի և Ղրղզստանի միջև երկկողմ համագործակցության հիմքը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ղրղզստան  


Լրահոս