Հիքմեթ Հաջիևը՝ Ռուսաստանի հետ հումանիտար համագործակցության ամրապնդման մասին
  Հիքմեթ Հաջիևը՝ Ռուսաստանի հետ հումանիտար համագործակցության ամրապնդման մասին
16:06     21 06 2024    
Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տրանսպորտային զարկերակների պահանջարկն օրեցօր աճում է։ Նրա աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ենթակառուցվածքներում զգալի ներդրումները թույլ են տվել Ադրբեջանին դառնալ Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում անցկացվող՝ «Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը տարածաշրջանային նախագծերի և նախաձեռնությունների շրջանակներում» թեմայով ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում:

Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ նախագահի օգնականն ընդգծել է, որ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է հումանիտար և կրթական ոլորտներում։ «Ադրբեջանում հաջողությամբ գործում են Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, Ի.Մ Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի Բաքվի մասնաճյուղը։ Հայտնի է, որ Ադրբեջանում հոգատարությամբ են վերաբերվում ռուսաց լեզվին։ Մոտ 40 դպրոցներում ռուսերեն լեզվով սովորում է ավելի քան 40 հազար երեխա։ Ադրբեջանի բուհերի ռուսաց լեզվի բաժիններում սովորում է ավելի քան 15 հազար Ադրբեջանի քաղաքացի։ Այս տարի Ադրբեջանում կանցկացվեն Ռուսական մշակույթի օրեր։ Նախատեսված են նաև մշակութային բազմաթիվ միջոցառումների անցկացում։ Այս ամենը, անշուշտ, ավանդ կներդնի մեր երկրների բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը»,- ասել է նա։

Հիքմեթ Հաջիևը վստահություն է հայտնել, որ երկու պետությունների ղեկավարների հետևողական քաղաքականության շնորհիվ՝ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ վերընթաց՝ լցնելով նոր բովանդակությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև